Վինիսիուս. Ցանկանում եմ հանդիպել Քարդաշյան քույրերի հետ

20:12   20 փետրվարի, 2020

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը YouTube-ի իր պաշտոնական ալիքում պատասխանել է երկրպագուների հարցերին:

- Ո՞ր հանրահայտ մարդու հետ կցանկանայիք հանդիպել:

Կցանկանայի հանդիպել Քարդաշյան քույրերի հետ: Ինձ դա դուր կգար:

Մոդրի՞չն է ավելի տգեղ, թե՞ դու:

Չեմ ցանկանում պատասխանել այդ հարցին, քանի որ շատ եմ հարգում Մոդրիչին:

Ամենաուժեղ պաշտպանը, որի դեմ երբևէ խաղացել ես:

Էդեր Միլիտաոն կամ Սերխիո Ռամոսը: Ես նրանց դեմ խաղացել եմ «Ռեալում» մարզումների ընթացքում:

Խնդիրներ ունեցե՞լ ես Էդեն Ազարի հետ:

- Ես ոչ մի խնդիր չեմ ունեցել Ազարի հետ: Մենք հրաշալի հարաբերություններ ունենք: 

Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը «Ռեալի» կազմում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։