Մեսի․ Եթե «Մանչեսթեր Սիթին» հեռացվի ՉԼ-ից, շատ խաղացողներ կցանկանան հեռանալ այդ ակումբից

13:15   20 փետրվարի, 2020

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է ՈւԵՖԱ-ի որոշումը Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» երկու տարով Չեմպիոնների լիգայից հեռացնելու վերաբերյալ։

«Ինձ զարմացրեց այդ նորությունը, քանի որ օրինակ՝ ՊՍԺ-ն նախկինում տուգանք վճարեց եւ չորակազրկվեց։ Տարօրինակ կլինի, եթե «Մանչեսթեր Սիթին» չլինի Չեմպիոնների լիգայում։ Երկու տարին լուրջ ժամկետ է։ Շատ խաղացողներ կցանկանան հեռանալ ակումբից։ Բայց չի բացառվում, որ նրանք որոշում ընդունեն մնալու մասին»,- Մեսիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» որակազրկման պատճառը 2012-2016-ին ֆինանսական «արդար խաղի» կանոնների խախտումներն են։ Անգլիական ակումբը ՈւԵՖԱ-ի որոշումը բողոքարկելու է Լոզանի մարզական վճռաբեկ դատարանում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։