ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդները

12:45   20 փետրվարի, 2020

ՈւԵՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի չորս հավակնորդները։

Քառյակում են չորս հանդիպումներում լավագույն խաղացողի մրցանակի արժանած խաղացողներ․ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդ («Բորուսիա Դորտմունդ»), ֆրանսիացի դարպասապահ Ուգո Լյորիս («Տոտենհեմ»), հոլանդացի կիսապաշտպան Հանս Հատեբուր («Ատալանտա»), բրազիլացի պաշտպան Ռենան Լոդի («Աթլետիկո»): Քվեարկությունն անցկացվում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում։

Հիշեցնենք, որ այս շաբաթ տեղի ունեցած 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումներում Մադրիդի «Աթլետիկոն» տանը 1։0 հաշվով հաղթել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, անգլիական «Լիվերպուլին», Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Դորտմունդում 1։2 հաշվով պարտվել է «Բորուսիային», «Տոտենհեմը» Լոնդոնում 0։1 հաշվով պարտվել է գերմանական «ՌԲ Լայպցիգին», իտալական «Ատալանտան» տանը 4։1 հաշվով հաղթել է իսպանական «Վալենսիային»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։