Գվարդիոլա․ Եթե ինձ չհեռացնեն, ես վստահեցնում եմ, որ հաջորդ մրցաշրջանում եւս կլինեմ «Մանչեսթեր Սիթիում»

12:16   20 փետրվարի, 2020

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան վստահեցրել է, որ հաջորդ մրցաշրջանում եւս կղեկավարի մանչեսթերյան թիմը։ ՈւԵՖԱ-ն երկու տարով զրկել է «Մանչեսթեր Սիթիին» եվրագավաթային մրցաշարերին մասնակցելու իրավունքից 2012-2016 թվականներին ֆինանսական «արդար խաղի» կանոնները խախտելու համար։ 

«Սա դեռ վերջը չէ։ Ակումբում կարծում են, որ անարդար վճիռ է եղել։ Մենք կներկայացնենք բողոքարկում եւ կսպասենք։ Շարունակում են կենտրոնացած կատարել մեր աշխատանքը։ Ես լիովին վստահում եմ ակումբին։ Նրանք բացատրել են այս ամենի պատճառները։ Մենք լավատեսորեն ենք տրամադրված եւ հավատում ենք, որ արդարությունը կհաղթի։ Վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում մենք կլինենք Չեմպիոնների լիգայում։

Եթե ինձ չհեռացնեն, ես վստահեցնում եմ, որ հաջորդ մրցաշրջանում եւս կլինեմ «Մանչեսթեր Սիթիում»։ Սա ընդամենը պայմանագիր չէ, սա առանձնահատուկ մի բան է։ Ես չեմ հեռանամ, եթե նույնիսկ թիմին տեղափոխեն երկրորդ լիգա»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Եթե «Մանչեսթեր Սիթիի» բողոքարկումը Լոզանի մարզական վճռաբեկ դատարանում չբավարարվի, թիմին սպառնում է նույնիսկ հեռացում Անգլիայի Պրեմյեր լիգայից մինչեւ երկրորդ լիգա։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։