Մոուրինյո․ Մենք շատ ծանր իրավիճակում ենք

11:11   20 փետրվարի, 2020

Լոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում գերմանական «ՌԲ Լայպցիգից» կրած 0։1 հաշվով պարտությունը Անգլիայում։

«Տղաներն արեցին հնարավոր ամեն ինչ։ Գլխավորում եմ զարմանալի մի թիմ, հրաշալի խաղացողների։ Նրանք ջանք չխնայեցին։ Շնորհակալ եմ երկրպագուներին՝ աջակցության համար։ Այս դիմակայությունում դեռ ոչինչ վճռված չէ։

Մրցակիցն ավելի շատ ռեսուրսներ ունի։ Իսկ ես փորձում էի առջեւում խաղալ Լուկաս Մոուրայի եւ Բերգվեյնի հետ, բայց նրանք շատ հոգնած էին։ Մենք շատ ծանր իրավիճակում ենք։ Եվ անհանգստացնում է այն, որ այդ իրավիճակը շարունակվելու է մինչեւ մրցաշրջանի ավարտը։

Ես միայն կարող եմ երաշխավորել, որ «Լայպցիգի» հետ պատասխան խաղում ցուցադրելու ենք մեր առավելագույնը»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«ՌԲ Լայպցիգ» - «Տոտենհեմ» պատասխան խաղը Գերմանիայում տեղի կունենա մարտի 10-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։