«Նապոլին» կարող է լուրջ կորուստ ունենալ «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ

09:10   20 փետրվարի, 2020

Իտալական «Նապոլիի» սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Բարսելոնայի» հետ առաջին հանդիպումը:

Sky Sports-ի հաղորդմամբ՝ Կուլիբալին վնասվածքի պատճառով չի մասնակցել փետրվարի 19-ին տեղի ունեցած մարզմանը և մեծ է հավանականությունը, որ իտալական թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն 28-ամյա պաշտպանին չի ընդգրկի «Բարսելոնայի» դեմ հանդիպման հայտացուցակում:

Ընթացիկ մրցաշրջանում Կուլիբալին «Նապոլիի» կազմում մասնակցել է 21 հանդիպման:

Նշենք, որ «Նապոլի» - «Բարսելոնա» դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 25-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։