Թերին նշել է՝ որ տեղում մրցաշրջանը կավարտի «Չելսին»

23:47   19 փետրվարի, 2020

Լոնդոնի «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Ջոն Թերին խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր նախկին թիմի մրցելույթների մասին:

««Չելսիի» համար սկսվել է մրցաշրջանի կարևորագույն հատվածը: «Տոտենհեմի» դեմ հանդիպումը հրաշալի հնարավորություն է ցույց տալու համար, որ թիմը դասեր է քաղել նախորդ խաղերի սխալներից և պատրաստ է պայքարել գավաթների համար:

Կարծում եմ՝ «Չելսին» մրցաշրջանը կավարտի առաջին քառյակում: Առաջին և երկրորդ տեղերի մասին անիմաստ է խոսել, սակայն երրորդ և չորրորդ տեղերի համար պայքարում «Չելսին» կարող է հաղթող դուրս գալ»,- Թերիի խոսքը փոխանցում է Metro-ն:

Նշենք, որ «Չելսին» այժմ ունի 41 միավոր և Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։