Բարտոմեուն «Բարսելոնայի» ղեկավարության արտահերթ ժողով է հրավիրել

19:16   19 փետրվարի, 2020

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն փետրվարի 19-ին ակումբի ղեկավարության արտահերթ ժողով է հրավիրել, տեղեկացնում է Sport.es-ը:

Ժողովի ընթացքում «Բարսելոնայի» ղեկավարությունը կքննարկի սոցիալական ցանցերում ակումբի գործունեությամբ զբաղվող I3 Ventures ընկերության հետ համագործակցության հարցը:

I3 Ventures ընկերության աշխատակիցներն օրեր առաջ տեղեկատվական գրոհ էին ձեռնարկել «Բարսելոնայի» առաջատար Մեսիի, նրա կնոջ, Ժերար Պիկեի, թիմի նախկին ֆուտբոլիստներ Չավիի և Պույոլի դեմ:

Դեպքից հետո «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հերքեց, որ տեղեկատվական գրոհի նախաձեռնողը եղել է ակումբի ղեկավարությունը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։