16:50 19 փետրվարի, 2020«Լոս Անջելես Գելաքսին» բանակցել է կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի հոր հետ, հաղորդում է ՄԼՍ-ի պաշտոնական կայքը՝ հղում անելով Radio Continental-ին։
Ամերիկյան ակումբը ցանկանում է ֆինանսապես գրավիչ առաջարկ անել 32-ամյա ֆուտբոլիստին, որը «Բարսելոնայի» հետ պայմանագրով իրավունք ունի ամեն մրցաշրջանի ավարտից հետո միակողմանի խզել համագործակցությունը։
Դեկտեմբերին շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հեռանալուց հետո «Լոս Անջելես Գելաքսին» համաշխարհային մեծության աստղ հրավիրելու փորձեր է անում։
Մեսին լարված հարաբերություններ ունի «Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի հետ, որի պաշտոնանկությունը տեղի չունեցավ։ Ակումբի ղեկավարությունը տեղի չտվեց ֆուտբոլիստի ճնշումներին։
Մեսիին ձեռք բերելու ցանկություն ունեն նաեւ անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու իտալական «Յուվենտուսը»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.