Էրլինգ Հոլանդը՝ ՉԼ-ի մեկ մրցաշրջանում երկու ակումբ ներկայացրած առաջին խաղացող

10:46   19 փետրվարի, 2020

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, մասնակցելով ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպմանը, դարձավ այս մրցաշարի մեկ մրցաշրջանում երկու ակումբ ներկայացրած առաջին խաղացողը պատմության մեջ։

19-ամյա նորվեգացի ֆուտբոլիստը հունվարին է ավստրիական «ՌԲ Զալցբուրգից» տեղափոխվել «Բորուսիա»։ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում Հոլանդը ավստրիական թիմի կազմում մասնակցել է 6 հանդիպման խփել 8 գոլ։

ՊՍԺ-ի դեմ խաղում «Բորուսիան» հաղթել է 2։1 հաշվով Հոլանդի դուբլի շնորհիվ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։