Իկեր Կասիլյասն ավարտում է ֆուտբոլիստի կարիերան

19:24   18 փետրվարի, 2020

Պորտուգալական «Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասն ավարտում է ֆուտբոլիստի կարիերան, հայտարարել է «Պորտուի» նախագահ Ժորժե Կոստան:

«Մինչև Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելը Կասիլյասը զրուցել է ինձ հետ և հայտնել ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մտադրության մասին»,- All Football-ի հաղորդմամբ՝ ասել է Կոստան:

Ավելի վաղ իսպանական ֆուտբոլի լեգենդը հայտարարել էր, որ կառաջադրվի Իսպանիայի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

Ֆեդերացիայի նախագահի ընտրությունը տեղի կունենա այս տարվա աշնանը։

Իկեր Կասիլյասը ֆուտբոլիստի կարիերան սկսել է 1990 թվականին Մադրիդի «Ռեալում»: Կասիլյասը «Ռեալում» հանդես է եկել մինչև 2015 թվականը՝ դառնալով Արքայական ակումբի պատմության լեգենդներից մեկը: 2015 թվականի ամռանը Կասիլյասը պայմանագիր կնքեց պորտուգալական «Պորտուի» հետ:

Իկեր Կասիլյասը հանդիսանում է նաև Իսպանիայի ազգային հավաքականի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Ազգային հավաքականի կազմում 38-ամյա դարպասապահը նորամուտը նշել է 2000 թվականին, իսկ կարիերան ավարտել՝ 2016-ին: Իսպանիայի ազգային հավաքականի կազմում Իկեր Կասիլյասը դարձել է աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն:

Հիշեցնենք, որ 2019թ․ գարնանը սրտամկանի կաթված ստանալուց հետո Կասիլյասը նոյեմբերին վերսկսել էր մարզումները:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։