«Փյունիկը» ստուգողական խաղում հաղթեց շվեդական թիմին

21:05   17 փետրվարի, 2020

Թուրքական Բելեկ քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Փյունիկը» ընկերական հանդիպում անցկացրեց շվեդական «Էսկիլստունայի» հետ:

«Փյունիկը» հաղթանակ տարավ 3:1 հաշվով: Հայաստանի փոխչեմպիոնի կազմից գոլերի հեղինակ դարձան Արտակ Եդիգարյանը, Դենիս Մահմուդովը և Մարկու Կրիստին:

«Փյունիկի» հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 19-ին: Հայկական թիմի մրցակիցը կլինի «Սպարտակ Յուրմալան»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։