Պետք չէ սպասել, որ մեկ ֆուտբոլիստը հրաշքներ կգործի խաղադաշտում. Կոնտեն՝ Էրիկսենի մասին

19:49   17 փետրվարի, 2020

Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Հռոմի «Լացիոյից» կրած 1։2 հաշվով պարտությունից հետո մեկնաբանել է թիմի դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի խաղը:

«Պետք չէ մտածել, որ մեկ ֆուտբոլիստը կարող է հրաշքներ գործել խաղադաշտում: Էրիկսենն իր հնարավորությունների առավելագույն չափով օգնեց թիմին, սակայն հաղթանակի համար մենք պետք է թիմային ֆուտբոլ ցուցադրենք:

«Ինտերի» երկրպագուները պետք է հանգստություն պահպանեն և չքննադատեն թիմի նորեկներին»,- Կոնտեի խոսքը փոխանցում է Football Italia-ն:

Նշենք, որ Իտալիայի առաջնության 24-րդ տուրից հետո «Լացիոն» 56 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 1 միավոր է հետ առաջատար «Յուվենտուսից»։ «Ինտերը» նահանջեց երրորդ տեղ՝ 54 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։