«Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել «Լեգանեսի» հարձակվողին

00:16   18 փետրվարի, 2020

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը շարունակում է փոխարինող փնտրել թիմի վնասվածքներ ունեցող հարձակվողներ Լուիս Սուարեսին և Ուսման Դեմբելեին:

Mundodeportivo-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» առաջիկա օրերի ընթացքում բանակցություններ կսկսի «Լեգանեսի» դանիացի հարձակվող Մարտին Բրեյթուայթի տեղափոխության վերաբերյալ:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Բրեյթուայթը մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 6 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լա Լիգան Ուսման Դեմբելեի ստացած վնասվածքի պատճառով թույլ է տվել կատալոնական ակումբին 2 շաբաթվա ընթացքում նոր հարձակվող ձեռք բերել:

«Բարսելոնան» 15 օր ունի Լա Լիգայի ակումբներից խաղացողի գնելու կամ ազատ գործակալի կարգավիճակ ունեցող ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու համար։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։