Ստամբուլ․ Լեւոն Աղասյանն ու Ալեքս Դոնիկյանը՝ մեդալակիրներ

15:11   17 փետրվարի, 2020

Ստամբուլում անցկացված Բալկանյան երկրների ձմեռային  առաջնությանը մասնակցել է աթլետիկայի Հայաստանի 16  ներկայացուցիչ:

Եռացատկի մրցաշարում կապանցի Լեւոն Աղասյանը ցույց է տվել 16․44 մետր արդյունք եւ գրավել երկրորդ տեղը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը։

60 մետր արագավազքում (8,15 վայրկյան)  լավագույն եռյակը  եզրափակել է Հայաստանի ներկայացնող ամերիկահայ Ալեքս Դոնիկյանը:

Եռացատկի կանանց մրցաշարում երեւանցի  Յանա Աբրահամյանը ցույց է տվել չորրորդ արդյունքը (13․06 մետր)։ Սա Հայաստանի ռեկորդ է:

Անձնական ռեկորդ է գրանցել (7.47 մետր) երեւանցի հեռացատկորդ Արտակ Համաբարձումյանը, որը գրավել է 5-րդ տեղը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։