Կաֆու․ Նեյմարը պետք է փոխի վերաբերմունքը ֆուտբոլի նկատմամբ

13:51   17 փետրվարի, 2020

Բրազիլիայի հավաքականի նախկին առաջատարներից Կաֆուն ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին հորդորել է փոխել վերաբերմունքն իր գործի նկատմամբ։

«Նեյմարը պետք է փոխի վերաբերմունքը ֆուտբոլի նկատմամբ։ Միայն դրանից հետո նա կարող է հասնել Լիոնել Մեսիի եւ Կրիշտիանու Ռոնալդուի մակարդակին՝ խաղալով ՊՍԺ-ում։ Եթե նա վերցնի թիմի առաջատարի պատասխանատվությունը՝ ամեն ինչի կհասնի։

Նեյմարն ունի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ դառնալու ներուժ։ Բոլորս ակնկալում էինք, որ նա կդառնա ավելի հասուն։ Տարիների հետ այդ հասունությունը թույլ կտա նրան լինել լավագույնը»,- Կաֆուի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

49-ամյա Կաֆուն Բրազիլիայի հավաքականի հետ դարձել է 1994թ․ եւ 2002թ․ աշխարհի չեմպիոն, 1998թ․ աշխարհի փոխչեմպիոն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։