«Ռեալը» չհաղթեց «Սելտային»․ Ազարի վերադարձն ու Սմոլովի առաջին գոլը Լա Լիգայում

01:51   17 փետրվարի, 2020

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց Վիգոյի «Սելտային»։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը միավորներ կորցրեց՝ 2։2։

Հյուրերը հաշիվը բացեցին արդեն 7-րդ րոպեին։ Աչքի ընկավ ռուսաստանցի հարձակվող Ֆյոդոր Սմոլովը։ Նա առաջին գոլը խփեց նոր թիմում։

«Ռեալը» գոլեր խփեց միայն երկրորդ խաղակեսում։ 52-րդ րոպեին գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը բրազիլացի պաշտպան Մարսելոյի փոխանցումից հետո հավասարեցրեց հաշիվը։ Արքայական թիմի երկրորդ գոլը խփեց ավագ Սերխիո Ռամոսը։ Իսպանացի պաշտպանը դիպուկ իրացրեց 11 մետրանոցը, որը վաստակել էր բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը։ Նա վնասվածքից հետո առաջին հանդիպումն անցկացրեց։ Ազարը խաղադաշտ դուրս չէր եկել անցած տարվա նոյեմբերից։

«Սելտային» պարտությունից փրկեց փոխարինման դուրս եկած իսպանացի հարձակվող Սանտի Մինայի գոլը 86-րդ րոպեին։

«Ռեալը» 53 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Բարսելոնայից»։ «Սելտան» 17-րդն է՝ 21 միավոր

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Ռեալ» - «Սելտա»՝ 2։2 (տեսանյութ)

Տոնի Կրոս, 52, Սերխիո Ռամոս, 65, 11մ - Ֆյոդոր Սմոլով, 7, Սանտի Մինա, 86



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։