ԵԱ․ Լեւան Բերիանիձեն չնվաճեց բրոնզե մեդալ

23:48   16 փետրվարի, 2020

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը գոտեմարտեց Լեւան Բերիանիձեն։

125 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա մրցեց ադրբեջանցի Ջամալադին Մագոմեդովի հետ եւ պարտություն կրեց։ Գրանցվեց 2։2 հաշիվ։ Վերջին արդյունավետ հնարքի շնորհիվ հաղթանակ տարավ Մագոմեդովը։

Հիշեցնենք, որ 92 կգ քաշային Մարզպետ Գալստյանը փետրվարի 16-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտել էր Բելառուսի ներկայացուցիչ Ամարհաջի Մահամեդաուի հետ։ Հայաստանի հավաքականի ըմբիշը պարտվել էր 1։7 հաշվով։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականից միակ մեդալը նվաճեց 61 կգ քաշային կարգում անցած տարվա Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը, որը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 10։0 հաշվով հաղթել էր հույն Գեորգիոս Պիլիդիսին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։