21:21 16 փետրվարի, 2020Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, 61 կգ քաշային կարգում անցած տարվա Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց հույն Գեորգիոս Պիլիդիսի հետ։ Հայաստանի հավաքականի առաջատարը հաղթեց 10։0 հաշվով։
92 կգ քաշային Մարզպետ Գալստյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Բելառուսի ներկայացուցիչ Ամարհաջի Մահամեդաուի հետ։
125 կգ քաշային կարգում Լեւան Բերիանիձեն բրոնզե մեդալի համար կպայքարի ադրբեջանցի Ջամալադին Մագոմեդովի հետ։
Հայաստանի ներկայացուցիչ, 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը սփոփիչ գոտեմարտում մրցեց գերմանացի Լարս Շեֆլեի հետ եւ պարտություն կրեց 2։7 հաշվով՝ զրկվելով բրոնզե մեդալի համար պայքարելու հետագա հնարավորությունից։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.