«Մանչեսթեր Սիթին» կարող է զրկվել 2012 եւ 2014 թվականների Անգլիայի չեմպիոնի տիտղոսներից

18:24   16 փետրվարի, 2020

2012-2016 թվականներին ֆինանսական մեքենայությունների միջոցով ՈւԵՖԱ-ի ֆինանսական «արդար խաղի» կանոնները խախտելու հետեւանքով առաջիկա երկու տարիներին եվրագավաթային մրցաշարերի մասնակցության իրավունքից զրկված «Մանչեսթեր Սիթին» կարող է զրկվել 2014թ․ Անգլիայի չեմպիոնի տիտղոսից, հայտնում է  Daily Mail-ը։

«Մանչեսթեր Սիթին» չեմպիոն էր դարձել նաեւ 2012 թվականին, սակայն դեռ հստակ չէ, թե ՈւԵՖԱ-ն այդ տարվա որ կեսի ֆինանսական տվյալներն է համարել կեղծած։ Եթե պարզվի, որ կեղծիքները վերաբերում են տարվա առաջին կեսին, ապա մանչեսթերյան ակումբը կարող է զրկվել նաեւ այդ տարվա չեմպիոնական տիտղոսից։

«Մանչեսթեր Սիթին» ՈւԵՖԱ-ի որոշումը բողոքարկելու է Լոզանի մարզական վճռաբեկ դատարանում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։