14:47 15 փետրվարի, 2020Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացած Գևորգ Մխեյանը հաղթանակ է տարել առաջին սփոփիչ գոտեմարտում:
Հայ ըմբիշը Բելառուսի ներկայացուցիչ Վիկտոր Սերադայի նկատմամբ առավելության է հասել 12:2 հաշվով:
Երկրորդ սփոփիչ գոտեմարտում Մխեյանի մրցակիցը կլինի ուկրաինացի Օլեքսեյ Բորուտան:
Գևորգ Մխեյանը մեկնարկում պարտվել էր ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաեւին (8:15), որն էլ դուրս է եկել եզրափակիչ:
Փետրվարի 15-ին պայքարի մեջ կմտնեն նաև 61, 74, 86, 92 եւ 125 կգ քաշային կարգերում Հայաստանի ներկայացուցիչները:
61 կգ քաշային կարգում մրցագորգ դուրս կգա Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը: 20-ամյա ըմբիշը պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ կմրցի Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովի հետ:
74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ ուժերը կչափի վրացի Ավթանդիլ Կենտչաձեի հետ:
86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը մեկնարկային 1/8 երզափակիչում կգոտեմարտի Ուկրաինան ներկայացնող Իլյա Արչայայի հետ:
92 կգ քաշայինների որակավորման փուլում Մարզպետ Գալստյանը կմրցի ուկրաինացի Ռոման Ռիչկոյի հետ:
Հայաստանի վերջին ներկայացուցիչ Լեւան Բերիանիձեն 1/8 եզրափակիչում կփորձի հաղթահարել Ռումինիայի ներկայացուցիչ Ռարես Դանիել Չինտոանի արգելքը:
Երեկոյան մրցահերթում 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Մրցակիցը դեռ հայտնի չէ: Ջաբուրյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Դիմչիկ Ռինչինաուին (5:4), քառորդ եզրափակիչում ոչ մի հնարավորություն չտվեց մոլդովացի Անատոլի Բուրույանին (5:0), կիսաեզրափակիչում պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլիին (3:6):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.