«Յուվենտուսը» հետևում է Գվարդիոլայի շուրջ ստեղծված իրավիճակին

12:20   16 փետրվարի, 2020

Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը, հնարավոր է, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո պայմանագիր կնքի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ:

Calciomercato-ի հաղորդմամբ՝ «Յուվենտուսը» հետևում է «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ կիրատված պատժամիջոցների հետևանքով ակումբում ընթացող զարգացումներին և առաջինը պայմանագիր կառաջարկի Գվարդիոլային, եթե իսպանացի մասնագետը որոշի հեռանալ թիմից:

Հիշեցնենք, որ ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու պատճառով ՈւԵՖԱ-ն 2 մրցաշրջանով «Մանչեսթեր Սիթիին» հեռացրել է Չեմպիոնների լիգայից: Անգլիական ակումբը նաև 30 միլիոն եվրո տուգանք պետք է վճարի ՈւԵՖԱ-ին:

Նշենք, որ Խոսեպ Գվարդիոլան 2008-2012 թվականներին գլխավորել է կատալոնական «Բարսելոնան»: 2013-2016 թվականներին Գվարդիոլան գլխավորել է Մյունխենի «Բավարիան», այնուհետև՝ պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։