«Վալենսիան» խուսափեց պարտությունից, «Լեսթերն» ու «Վուլվերհեմփթոնը» չպարզեցին հաղթողին (տեսանյութ)

01:54   15 փետրվարի, 2020

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Վալենսիան» «Մեստալյա» ստադիոնում ուժերը չափեց Մադրիդի «Աթլետիկոյի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2 հաշվով:

«Աթլետիկոյի» կազմից գոլերի հեղինակ դարձան իսպանացի կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն և գանացի հարձակվող Տոմաս Պարտին: «Վալենսիայից» աչքի ընկան բրազիլացի պաշտպան Գաբրիել Պաուլիստան և ֆրանսիացի կիսապաշտպան Ժոֆրեն Կոնդոգբիան:

Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում «Աթլետիկոն» այժմ չորրորդ տեղում է՝ 40 միավորով: «Վալենսիան» ունի 38 միավոր և 6-րդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Վալենսիա» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 2:2 (տեսանյութ)

Գաբրիել Պաուլիստա, 40, Ժոֆրեն Կոնդոգբիա, 59 - Մարկոս Լյորենտե, 15, Տոմաս Պարտին, 43

Անգլիայի Պրեմյեր լիգայի 26-րդ տուրում «Վուլվերհեմփթոնը» մրցեց «Լեսթերի» հետ: Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի հաշվով:

«Լեսթերի» անգլիացի կիսապաշտպան Հեմզա Չոդուրին հանդիպման երկրորդ խաղակեսում երկրորդ զգուշացումը ստանալու պատճառով հեռացվեց խաղադաշտից:

Պրեմյեր լիգայի 26-րդ տուրից հետո «Լեսթերը» 50 միավորով կշարունակի զբաղեցնել երրորդ տեղը: «Վուլվերհեմփթոնը» 36 միավորով 7-րդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Լեսթեր»՝ 0:0 (տեսանյութ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։