Նեյմարի մասնակցությունը «Բորուսիայի» դեմ խաղին հարցականի տակ է

11:16   15 փետրվարի, 2020

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է թիմի բրազիլացի հարձակվող Նեյմար Ժունիորի մասին:

Գերմանացի մասնագետը չի բացառել, որ Նեյմարը կարող է չմասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Բորուսիայի» դեմ առաջին խաղին:

«Նեյմարն այժմ իր լավագույն մարզավիճակում չէ: Ես ցանկանում եմ, որ նամ միշտ խաղադաշտում լինի, սակայն մենք պետք է նրան հանգստանալու և վերականգնվելու հնարավորություն տանք:

Հնարավոր է՝ նա չմասնակցի «Բորուսիայի» դեմ առաջին խաղին: Այս հարցի վերաբերյալ դեռ որոշում չենք ընդունել»,- 46-ամյա Տուխելի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 15 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ՊՍԺ - «Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 18-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։