Սետիեն. Մեսիին հանգիստ տրամադրելն անհրաժեշտություն է

11:40   15 փետրվարի, 2020

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենն Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի «Խետաֆեի» դեմ խաղին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է թիմի առաջատար Լիոնել Մեսիի ֆիզիկական վիճակի մասին:

«Մեսիի մոտ ամեն ինչ կարգին է, սակայն առաջիկա խաղերում կփորձենք հանգստի հնարավորություն տալ նրան: 

Մեսին մասնակցում է «Բարսելոնայի» բոլոր հանդիպումներին և նման ծանրաբեռնվածությամբ աշխատելու դեպքում նա օրերից մի օր վնասվածք կստանա: Մեսիին հանգիստ տրամադրելն անհրաժեշտություն է»,- «Բարսելոնայի» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ասել է Սետիենը:

Ընթացիկ մրցաշրջանում Լիոնել Մեսին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 17 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ:

«Խետաֆե» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամանակով 19:00-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։