«Ինտերը» փոխարինող է գտել Լաուտարո Մարտինեսին

00:40   15 փետրվարի, 2020

Միլանի «Ինտերի» ղեկավարությունը փոխարինող է փնտրում թիմի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին, որը, ամենայն հավանականությամբ, ամռանը կտեղափոխվի կատալոնական «Բարսելոնա»:

«Ինտերի» գլխավոր թեկնածուն Լոնդոնի «Արսենալի» և Գաբոնի ազգային հավաքականի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգն է, որի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վճարել Լաուտարո Մարտինեսի ամբողջ հրաժարագինը՝ 111 միլիոն եվրո:

Պյեր-Էմերիկ Օբամեյանգն Անգլիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 14 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։