22:40 14 փետրվարի, 2020ՈւԵՖԱ-ն խիստ պատժամիջոցներ է կիրառել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ, տեղեկացնում է The Telegraph-ը:
«Մանչեսթեր Սիթին» ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու համար առաջիկա 2 մրցաշրջաններում չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգային: Մանչեսթերյան ակումբը նաև 30 միլիոն եվրո տուգանք կվճարի ՈւԵՖԱ-ին:
ՈւԵՖԱ-ն պարզել է, որ «Մանչեսթեր Սիթին» ակումբի սեփականատեր, շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի անձնական հաշիվներից դուրս գրվող գումարները ներկայացրել է որպես հովանավորչական պայմանագրերից ստացվող եկամուտ և օգտագործել դրանք նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու նպատակով:
Ավելի վաղ Եվրոպայի առաջատար առաջնությունները ներկայացնող բազմաթիվ ակումբների ղեկավարներ կոչ էին արել ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին ստուգել «Մանչեսթեր Սիթիի» ներկայացրած ֆինանսական փաստաթղթերը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.