Հայտնի է՝ երբ խաղադաշտ կվերադառնան Մանեն ու Միլները

00:10   15 փետրվարի, 2020

Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն և կիսապաշտպան Ջեյմս Միլներն ապաքինվել են վնասվածքից ու կարող են մասնակցել անգլիական թիմի առաջիկա հանդիպմանը, հայտարարել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

«Մանեն ու Միլներն արդեն մի քանի օր է, ինչ մարզվում են ընդհանուր խմբում: Նրանց վերադարձը խաղադաշտ սպասվում է «Նորվիչի» դեմ խաղում»,- գերմանացի մասնագետի խոսքը փոխանցում է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը:

Սենեգալցի հարձակվողը վնասվածք էր ստացել Պրեմյեր լիգայի 24-րդ տուրի «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում: 

Պրեմյեր լիգայի ընթացիկ առաջնությունում Մանեն մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 11 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Ջեյմս Միլները 16 խաղում խփել է 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

Պրեմյեր լիգայի 26-րդ տուրի «Նորվիչ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 15-ին՝ Երևանի ժամանակով 21:30-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։