Պրեմյեր լիգայի 3 թիմ հետաքրքրվում է Իսկոյի ծառայություններով

23:44   14 փետրվարի, 2020

Մադրիդի «Ռեալի» ու Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իսկո Ալարկոնը, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կնքի Պրեմյեր լիգան ներկայացնող թիմերից մեկի հետ:

Daily Mail-ի հաղորդմամբ՝ 27-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվում են «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին»: Թիմերը պատրաստ են իսպանացի ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց վճարել շուրջ 70 միլիոն եվրո:

«Ռեալը» պատրաստ է հրաժարվել Իսկոյի ծառայություններից: Արքայական ակումբի ղեկավարությունը մտադիր է Իսկոյի տրանսֆերային իրավունքի վաճառքից ստացվելիք գումարն օգտագործել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տեղափոխությունն իրականացնելու նպատակով:

Իսկոյի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:

Ընթացիկ մրցաշրջանում Իսկոն «Ռեալի» կազմում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։