Ռայոլա. Դոնարուման չպետք է նոր պայմանագիր կնքի «Միլանի» հետ

23:15   14 փետրվարի, 2020

Իտալական «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ իր հաճախորդը 2017 թվականին մեծ սխալ է թույլ տվել՝ «Միլան» տեղափոխվելով:

«Դոնարուման իր սրտի ցանկությամբ տեղափոխվեց «Միլան»: Այդպիսի որոշումների համար չեն փոշմանում, սակայն դա սխալ քայլ էր նրա կողմից:

Այժմ Դոնարուման պետք է հրաժարվի նոր պայմանագիր կնքել «Միլանի» հետ և մտածի ակումբային գրանցումը փոխելու մասին:

Դոնարուման երիտասարդ և շատ խոստումնալից դարպասապահ է: Նա պետք է խաղա աշխարհի լավագույն ակումբներում»,- Ռայոլայի խոսքը փոխանցում է Football Italia-ն:

20-ամյա Դոնարուման Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 22 հանդիպման:

Իտալացի դարպասապահի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։