«Ուրարտուն» պայմանագիր է կնքել ռուս հարձակվողի հետ

19:04   14 փետրվարի, 2020

Երևանի «Ուրարտուն» պայմանագիր է կնքել ռուսական «Արմավիրի» 30-ամյա հարձակվող Իգոր Պադերինի հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Պադերինը Պերմի «Ամկարի» սան է։ Հանդես է եկել ռուսական մի շարք ակումբներում: Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2008 թվականին՝ հանդես գալով «Կուզբաս» ակումբում։ Երկու մրցաշրջանի ընթացքում Պադերինը 31 խաղում 10 գոլ է խփել։ Հետագայում ռուս հարձակվողը հանդես է եկել նաև Վլադիմիրի «Տորպեդոյում», «Կուբանում», «Տյումենում» և «Սոչիում»։

Ուշագրավ է, որ Իգոր Պադերինը հայկական ակումբում խաղալու փորձ ունի։ 2015 թվականին նա Երևանի «Ուլիսի» կազմում մասնակցել է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Բիրկիրկարայի» հետ հանդիպմանը, որն ավարտվել է Մալթան ներկայացնող թիմի հաղթանակով՝ 3-1 հաշվով։

2015 թվականից Պադերինը հանդես է գալիս ռուսական «Արմավիրում»: Այդ ընթացքում ռուս հարձակվողն անցկացրել է 93 հանդիպում և դարձել 14 գոլի հեղինակ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։