Մինո Ռայոլա․ Պոլ Պոգբան ուրախ կլիներ դարձյալ խաղալ «Յուվենտուսում»

13:09   14 փետրվարի, 2020

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան հաստատել է, որ ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ Թուրինի «Յուվենտուս»։

«Պոլի համար Իտալիան տուն է։ Նա ուրախ կլիներ դարձյալ խաղալ «Յուվենտուսում»։ Բայց տեսնենք՝ ինչ կլինի Եվրո-2020-ից հետո։

Պոգբան ցանկանում է խաղալ ամենաբարձր մակարդակի վրա։ Սակայն նա չի կարող հիմա լքել «Մանչեսթեր Յունայթեդը», քանի որ նրանք ծանր դրությունում են»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է gazetta.it-ը։

Ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը Պոգբան բաց է թողել տարբեր վնասվածքների պատճառով։ Նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 8 հանդիպում, կատարել 2 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։