«Ռեալը» պատրաստ է 111 միլիոն եվրո վճարել Լաուտարո Մարտինեսի համար

10:51   14 փետրվարի, 2020

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը հետաքրքրված է Միլանի «Ինտերի» 22-ամյա հարձակվող Լաուտարո Մարտինեսի ծառայություններով։ Արքայական ակումբը պատրաստ է վճարել նրա պայմանագրով սահմանված 111 միլիոն եվրո տրանսֆերային գինը, հաղորդում է TyC Sports-ը։

«Ռեալը» նաեւ գրավիչ առաջարկ է պատրաստում արգենտինացի ֆուտբոլիստին․ տարեկան 14 միլիոն եվրո աշխատավարձ։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Լաուտարո Մարտինեսը մասնակցել է 20 հանդիպման, խփել 11 գոլ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։