Ռիվալդո․ Բարդ է պատկերացնել, որ Մեսին երբեւէ կխաղա «Բարսելոնայի» դեմ

09:42   14 փետրվարի, 2020

«Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող Ռիվալդոն մեկնաբանել է կատալոնական թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հնարավոր տրանսֆերի մասին լուրերը։

«Ես չեմ հավատում, որ Մեսին կհեռանա։ Անկեղծ կարծում եմ, որ նա կարիերան կավարտի «Բարսելոնայում»։ Նա մեզնից մեկն էր 14 տարեկանից։ Մեսին մեծ ազդեցություն է թողնում ակումբի վրա, որն էլ նրա վրա է ազդում։ Չեմ կարծում, որ հեռանալը դրական կլինի նրա համար։

Բարդ է պատկերացնել, որ Մեսին երբեւէ կխաղա «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայում։ Եթե ապագայում նա հեռանա էլ, ապա Չինաստան կամ ՄԼՍ, քանի որ այդ տեղափոխությունը կունենա միայն ֆինանսական պատճառ»,- Ռիվալդոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Ոչ պաշտոնական տվյալներով Մեսիին գրավիչ առաջարկ անելու մտադրություն ունեն անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու իտալական «Յուվենտուսը»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։