09:10 13 փետրվարի, 2020Իտալիայի մայրաքաղաք Հռոմում 97 կգ քաշայինների եզրափակիչով ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Արթուր Ալեքսանյանը 5-րդ անգամ նվաճեց Եվրոպայի ոսկե մեդալը:
1/8 եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 7:1 հաշվով հաղթեց թուրք Ջենք Իլդմին: Օլիմպիական չեմպիոնը գոտեմարտը սկսեց մեծ ակտիվությամբ: Գոտեմարտի ընթացքում թուրք ըմբիշը պարբերաբար հրահրում եւ գլխով հարվածում էր Արթուրին, ինչը հունից հանեց հայ ըմբիշին: Գորգի մրցավարը զսպեց երկու ըմբիշներին: Թուրք ըմբիշը կոպիտ գոտեմարտելու եւ ոչ սպորտային վարքի համար նկատողություն ստացավ գորգի մրցավարից, որը երկու միավոր ավելացրեց Արթուր Ալեքսանյանի հաշվին:
Քառորդ եզրափակիչում գոտեմարտի առաջին մրցափուլում գորգի մրցավարը պասիվ տվեց բուլղարացի ըմբիշին եւ Ալեքսանյանի ներքեւից աշխատելու հնարավորություն տվեց: Օլիմպիական չեմպիոնը իրար հաջորդող 4 գլորումներով հաշիվը դարձրեց 9:0 և, հաղթանակ տանելով 2 րոպեում, դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Կիսաեզրափակիչում Ալեքսանյանը 8:1 հաշվով հաղթեց Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Ֆինլանդիայի ներկայացուցիչ Մատի Էլիաս Կուոսմանենին:
Եզրափակիչ գոտեմարտում գյումրեցի ըմբիշը 7:1 հաշվով հաղթեց Նիկոլոս Կախելաշվիլիին և 5-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.