Առեւանգել են Դանի Ալվեսի ավտոմեքենան

11:13   13 փետրվարի, 2020

Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում առեւանգել են բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսի ավտոմեքենան, հաղորդում է globoesporte-ն։

«Սան Պաուլու» ակումբի 36-ամյա ֆուտբոլիստի ավտոմեքենան առեւանգել են ավտոկայանատեղիից։ Անհայտ տղամարդը սպառնացել է պահակներին եւ հեռացել Դանի Ալվեսի ավտոմեքենայով։ Ֆուտբոլիստը դիմել է ոստիկանություն։

Հիշեցնենք, որ Դանի Ալվեսն անցած ամռանը հեռացավ ֆրանսիական ՊՍԺ-ից։ Նա անվճար տեղափոխվեց «Սան Պաուլու»՝ կնքելով երեք տարվա պայմանագիր։ 

Դանի Ալվեսն աշխարհի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է։ Նա ակումբների և Բրազիլիայի հավաքականի հետ նվաճել է 40 տիտղոս։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։