Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը՝ «Դիլիջանի» գլխավոր մարզիչ

09:44   13 փետրվարի, 2020

Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Ռազմիկ Գրիգորյանը նշանակվել է «Դիլիջան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ։

Գրիգորյանի մարզչական շտաբում են ընդգրկված Լևոն Ստեփանյանը և Արթուր Մինասյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Դիլիջան» ՖԱ-ն բեղմնավոր աշխատանք և բազում հաղթանակներ է մաղթում մարզչական անձնակազմին։

Գրիգորյանը 2006-07թթ. աշխատել է Երեւանի «Ուլիսում»,  2007-09թթ.՝ «Արարատում»: Մարզչական կարիերան վերսկսել է 2016 թվականին՝ Արթուր Պետրոսյանի հետ աշխատանքի անցնելով Հայաստանի ազգային հավաքականում: 2018 թվականի հուլիսից մինչեւ դեկտեմբեր աշխատել է «Արարատ-Արմենիայում»: 2019 թվականի առաջին կեսն անցկացրել է «Լոռիի» մարզչական շտաբում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։