ԵԱ. Գեւորգ Ղարիբյանը տպավորիչ հաղթանակով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

21:34   12 փետրվարի, 2020

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 60 կգ քաշայինների եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը գոտեմարտեց երիտասարդների եռակի աշխարհի չեմպիոն, թուրք Կերեմ Կամալի հետ եւ համառ պայքարում 5:5 հաշվով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Գոտեմարտն ավարտվեց 5:5 հաշվով, բայց քանի որ Գեւորգ Ղարիբյանը 4 միավորանոց գցում ուներ հաղթանակը շնորհվեց հայ ըմբիշին:

Ղարիբյանը մեկնարկեց մեծ ակտիվությամբ: Գորգի մրցավարը պասիվություն տվեց հայ ըմբիշի, բայց Գեւորգ Ղարիբյանը հրաշալի պաշպանվեց պարտերում: Մրցակիցները գնացին հանգստի 0:1 հաշվով թուրք ըմբիշի առավելությամբ: Երկրորդ մրցափուլում հայ ըմբիշը 4 միավորանոց գեղեցիկ գցում կատարեց: Գոտեմարտն ավարտվեց 5:5 հաշվով, բայց քանի որ Գեւորգ Ղարիբյանը 4 միավորանոց գցում ուներ հաղթանակը շնորհվեց հայ ըմբիշին: Ամբողջ գոտեմարտի ընթացքում Հռոմի մարզադահլիճը վանկարկում էր Հայաստան:

Ղարիբյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:1 հաշվով հաղթել էր բուլղարացի Ավգուստին Բոյանով Սպանովին, ապա փառահեղ հաղթանակ տարել ադրբեջանցի Մուրադ Բազարովի նկատմամբ (8:0): Կիսաեզրափակիչում էլ ոչ մի խնդիր չունեցավ էստոնացի Հիլարի Մայգիսալուի հետ պայքարում. ժամանիկ շուտ հաղթանակ (8:0):

26-ամյա ըմբիշն առաջին լուրջ հաղթանակը տարավ մեծահասակների կազմում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։