Հայաստանի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց Ղազախստան

15:18   12 փետրվարի, 2020

Հայաստանի հավաքականի պաշտպան Արման Հովհաննիսյանը պայմանագիր է կնքել ղազախական «Տոբոլի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

26-ամյա ֆուտբոլիստը կարիերան սկսել է Երեւանի «Փյունիկում», որի գլխավոր թիմում նորամուտը նշել է 2011 թվականին։ «Փյունիկի» հետ դարձել է Հայաստանի փոխչեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։

Արման Հովհաննիսյանը կարիերայի ընթացքում հանդես է եկել նաեւ «Ալաշկերտում», «Շիրակում», ուկրաինական «Զիրկայում», «Արարատ-Արմենիայում»։ Նախորդ ակումբը «Գանձասար-Կապանն» էր։

2019-ին նա նորամուտն է նշել Հայաստանի հավաքականում, անցկացրել է երեք հանդիպում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.