Կոբի Բրայանտի եւ նրա 13-ամյա դստեր հուղարկավորությունը տեղի է ունեցել փետրվարի 7-ին

14:16   12 փետրվարի, 2020

«Լոս Անջելես Լեյքերսի» եւ ԱՄՆ-ի հավաքականի 41-ամյա լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի եւ նրա 13-ամյա դստեր Ջիաննայի հուղարկավորությունը տեղի է ունեցել փետրվարի 7-ին, հաղորդում է The Los Angeles Times-ը։

Փակ արարողությունն ու հուղարկավորությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսի մոտ գտնվող Կորոնա դել Մարի Pacific View գերեզմանոցում։ Մամուլն այդ մասին իմացել է միայն այսօր։ Ընտանիքի որոշումն է եղել անցկացնել փակ հուղարկավորություն։

Հրաժեշտի արարողություն նախատեսված է փետրվարի 24-ին Լոս Անջելեսի «Սթեյփլս» մարզապալատում, որտեղ հանդես է գալիս «Լոս Անջելես Լեյքերսը»։

Կոբի Բրայանտն ու Ջիաննան զոհվել են ուղղաթիռի կործանման հետեւանքով։ Նրանցից բացի զոհվել է եւս 7 մարդ։ Բրայանտը կարիերան ավարտել էր 2016-ին։ Նա NBA-ի հնգակի եւ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն էր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։