«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկի նորամուտը սպասվում է «Չելսիի» դեմ խաղում

00:16   12 փետրվարի, 2020

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Օդիոն Իգալոն Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմում առաջին անգամ խաղադաշտ դուրս կգա Պրեմյեր լիգայի 26-րդ տուրի «Չելսիի» դեմ խաղում:

«Ցանկանում եմ, որ Իգալոն հնարավորինս շուտ հարմարվի թիմին: Կարծում եմ, որ նա կմասնակցի «Չելսիի» դեմ խաղին»,- նորվեգացի մասնագետի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Օդիոն Իգալոն «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել չինական «Շանհայ Շենհուայից»: 30-ամյա հարձակվողը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես կգա վարձակալությամբ: Մանչեսթերյան ակումբը հնարավորություն ունի մրցաշրջանի ավարտին ձեռք բերել Իգալոյի տրանսֆերային իրավունքը:

Չինաստանի ընթացիկ առաջնությունում Իգալոն «Շանհայ Շենհուայի» կազմում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 10 գոլի հեղինակ:

Ավելի վաղ Իգալոն հանդես է եկել Պրեմյեր լիգան ներկայացնող «Ուոթֆորդում»:

Տեղեկացնենք, որ «Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդը» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 17-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։