«Բարսելոնայի» հարձակվողը վիրահատության է ենթարկվել և բաց կթողնի 6 ամիս

22:02   11 փետրվարի, 2020

Կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն փետրվարի 11-ին վիրահատության է ենթարկվել Ֆինլանդիայում, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ուսման Դեմբելեն ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա: Ֆրանսիացի հարձակվողը մարզումները կվերսկսի հունիսի վերջին:

Ուսման Դեմբելեն շուրջ 1 ամիս բուժման կուրս էր անցել Քաթարի մայրաքաղաք Դոհայում: 22-ամյա հարձակվողը հունվարի կեսերին էր միացել թիմին:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն 4 վնասվածք է ստացել և «Բարսելոնայի» կազմում մասնակցել է միայն 9 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։