Էրիկսեն. Իտալիայում ֆուտբոլային մթնոլորտն ավելի թեժ է, քան Անգլիայում

11:48   11 փետրվարի, 2020

Միլանի «Ինտերի» նորեկ, դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը կարծում է, որ Իտալիայում ֆուտբոլային մթնոլորտն ավելի թեժ է, քան Անգլիայում: Այս մասին 27-ամյա կիսապաշտպանը հայտարարել է Իտալիայի առաջնության 23-րդ տուրի «Միլանի» դեմ խաղում 4:2 հաշվով տարած հաղթանակից հետո:

«Այսպիսի հանդիպումներից հետո պարտավոր ես ստադիոնը լքել երջանիկ: Սա հրաշալի փորձ էր, և մենք կարողացանք արժանի հաղթանակ տանել:

Երկրպագուները ֆանտաստիկ մթնոլորտ ապահովեցին: Իտալիայում ֆուտբոլային մթնոլորտն ավելի թեժ է, քան Անգլիայում: Ես հիանում եմ մեր երկրպագուներով»,- Էրիկսենի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Կրիստիան Էրիկսենը Լոնդոնի «Տոտենհեմից» «Ինտեր» է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Միլանյան ակումբի կազմում դանիացի կիսապաշտպանը մասնակցել է 3 հանդիպման:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։