09:11 11 փետրվարի, 2020NEWS.am Sport-ը ներկայացնում է օլիմպիական տարվա #SportLifeVlog-ի առաջին թողարկումը: Լուսինե Շահբազյանը պատմում է հայ մարզիկների օլիմպիական տարվա առաջին հաղթանակների, վարկանիշային մրցաշարերում թեժ պայքարի եւ շախմատի Համաշխարհային օլիմպիադայի մասին:
Փետրվարի 10-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի երկու հավաքականները ԵԱ-ին մասնակցում են ամբողջական կազմերով:
Ծանրամարտի Հայաստանի հավաքականն արդեն մասնակցել է օլիմպիական տարվա առաջին վարկանիշային մրցաշարին: Իրանի Ռաշտ քաղաքում փետրվարի 1-4-ը տեղի ունեցած International Fajr Cup-ում Փաշիկ Ալավերդյանի գլխավորած թիմը նվաճել է երկու արծաթե եւ 5 փոքր մեդալներ: Արծաթե մեդալակիրներ են դարձել Սիմոն Մարտիրոսյանն ու Հակոբ Մկրտչյանը: Երկարատեւ ձախողումներից հետո վարկանիշային մրցաշարում Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում նվաճել փոքր ոսկե մեդալ:
Օլիմպիական տարվա իր առաջին վարկանիշային մրցաշարին է մասնակցել նաեւ ձյուդոյի 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը, որը վնասվածքի պատճառով չի մասնակցել եզրափակիչ գոտեմարտին՝ արժանանալով արծաթե մեդալի:
Տոկիո-2020-ի նախաշեմին նոր համալրում ունի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը: 2004 թ. Աթենքի օլիմպիական չեմպիոն, աշխարհի հնգակի,Եվրոպայի եռակի չեմպիոն Հաջիմուրադ Գացալովը կփոխարինի 97 կգ քաշային կարգում Հայաստանի արդեն նախկին անդամ Գեորգի Կետոեւին:
Լուսինե Շահբազյանը ներկայացնում է Գացալովի առաջին հարցազրույցը Հայաստանի հավաքականի անդամի կարգավիճակում: 2020 թվականի օգոստոսի 5-17-ը Մոսկվայում տեղի կունենա շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադան: Շախմատի տղամարդկանց եւ կանանց Հայաստանի առաջնություններում չեմպիոններ դարձած Սամվել Տեր-Սահակյանն ու Մարիա Գեւորգյանը ազգային հավաքականների հետ կպատրաստվեն Համաշխարհային օլիմպիադային: Լուսինե Շահբազյանը Ֆիզկուլտուրայի եւ սպորտի ինստիտուտում հանդիպել է գրոսմայստեր Լեւոն Արոնյանին եւ հետաքրքրվել Օլիմպիադայի նախապատրաստական փուլի ու սպասելիքների մասին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.