Մոուրինյո. Երջանիկ եմ «Տոտենհեմում»

00:45   11 փետրվարի, 2020

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ գոհ է «Տոտենհեմում» իր աշխատանքից:

«Մամուլը շատ բան է գրում, սակայն ես, իրոք, երջանիկ եմ «Տոտենհեմում»: Իհարկե, դժվարությունները շատ են, սակայն եթե ամեն ինչ հեշտ լիներ, ապա ես չէի աշխատի այս թիմում:

Գոհ եմ «Տոտենհեմի» ֆուտբոլիստների հետ աշխատանքից: Նրանք բարձրակարգ ֆուտբոլիստներ են, որոնց հետ հաճույքով եմ աշխատում»,- պորտուգալացի մասնագետի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն «Տոտենհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է նախորդ տարվա նոյեմբերի 20-ին՝ փոխարինելով արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին:

Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Տոտենհեմը» 37 միավորով 6-րդ տեղում է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։