ԵԱ. Կարապետ Չալյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

18:19   10 փետրվարի, 2020

Կարապետ Չալյանը երրորդ հաղթանակը տարավ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

77 կգ քաշային կարգի 1/4 եզրափակիչում Չալյանը 5:2 հաշվով հաղթեց բելառուս Պավել Լիախին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ: Եվրոպական խաղերի փոխչեմպիոնը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 11:2 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել Շվեյցարիայի ներկայացուցիչ Նիկոլաս Կրիստենի նկատմամբ: 1/8 եզրափակիչում 3։1 հաշվով հաղթել էր աշխարհի չեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեշին։

Կիսաեզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը կլինի ադրբեջանցի Սանան Սուլեյմանովը:

Հիշեցնենք, որ առաջին մրցումային օրը գորգ էին դուրս եկել նաեւ Հայաստանի 4 ներկայացուցիչներ՝ Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ): Հայ ըմբիշները պարտվել են մեկնարկային գոտեմարտերում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։