«Աթլետիկոն» հաղթեց «Գրանադային» (տեսանյութ)

01:49   9 փետրվարի, 2020

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի ղեկավարությամբ տանը մրցեց «Գրանադայի» հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլն արդեն 6-րդ րոպեին խփեց արգենտինացի հարձակվող Անխել Կոռեան։

«Աթլետիկոն» 39 միավորով չորրորդն է, «Գրանադան» ունի 30 միավոր եւ 10-րդն է։

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Աթլետիկո» - «Գրանադա»՝ 1։0 (տեսանյութ)

Անխել Կոռեա, 6



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։