22:15 8 փետրվարի, 2020Արգենտինացի հարձակվող Ագուստին Մազիերոն համալրել է «Լոռին»։ 22-ամյա ֆուտբոլիստը «Ռոսարիո» ակումբի սան է։ Այդ թիմի կազմում Մազիերոն մասնակցել է Արգենտինայի Սուպերլիգայի 5 հանդիպման եւ դարձել երկու գոլի հեղինակ։ Մազիերոն հանդես է եկել նաեւ Չիլիի «Մագալլանես» թիմում։
Փետրվարի 8-ին տեղի ունեցած «Վիտորուլ Պանդուրիի» հետ խաղում Մազիերոն դարձել է գոլի հեղինակ։ «Լոռին» հաղթել էր 3։1 հաշվով, հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։
Արգենտինացու հետ «Լոռին» կնքել է մեկ տարվա պայմանագիր։
«Լոռին» մեկ տարվա պայմանագիր է կնքել նաեւ կիսապաշտպան Սարգիս Շահինյանի հետ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Միկայի» սան է, հանդես է եկել պորտուգալական «Բրագայի» Մ19 թիմում, «Փյունիկում», «Գանձասարում», «Արարատում» եւ բուլղարական «Մոնտանայում»։
Շահինյանի նախորդ ակումբը եղել է «Ալաշկերտը»։
Հայաստնաի Բարձրագույն խմբի առաջնություններում նա մասնակցել է 115 հանդիպման, դարձել է Հայաստանի կրկնակի գավաթակիր եւ կրկնակի սուպերգավաթակիր։
Սարգիսը հանդես է եկել նաեւ Հայաստանի Մ17, Մ19 եւ Մ21 հավաքականներում։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.