«Շիրակի» հաղթանակը Թուրքիայում

21:50   8 փետրվարի, 2020

Անթալիայում մարզումային հավաք անցկացնող Գյումրիի «Շիրակը» ստուգողական խաղում մրցել է ղազախական «Կասպիյի» հետ։ Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմն առավելության է հասել 2։1 հաշվով։ «Շիրակի» կազմում աչքի են ընկել Ուռոշ Նենադովիչը եւ Էդգար Մալաքյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Շիրակի» կազմում հավաքին մասնակցում են․

Դարպասապահներ՝ Վսևոլոդ Երմակով, Սոկրատ Հովհաննիսյան։

Պաշտպաններ՝ Աղվան Դավոյան, Բոգդան Միլիչիչ, Մարկո Պրլևիչ, Արտյոմ Միքայելյան, Ժիրայր Մարգարյան, Վարդան Արզոյան, Հրայր Մկոյան, Սերյոժա Ուռուշանյան։

Կիսապաշտպաններ՝ Կարեն Մուրադյան, Ռուդիկ Մկրտչյան, Ավո Լեյբ Ջունիոր, Արման Ասլանյան, Առլեն Ծատուրյան, Ալբերտ Դարբինյան, Սոլոմոն Իմե Ուդու, Էդգար Մալաքյան, Դավիթ Մանոյան։

Հարձակվողներ՝ Արտեմ Գևորկյան, Արամ Մուրադյան, Մորի Կոնե, Լյովա Մրյան, Ուռոշ Նենադովիչ։

Հավաքի ընթացքում «Շիրակը» կանցկացնի եւս երեք ընկերական հանդիպում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։