Վենգերը՝ ֆրանսիական ակումբի նախագահի թեկնածու

13:35   8 փետրվարի, 2020

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարող է ընտրվել ֆրանսիական «Ռենի» նախագահի պաշտոնում, տեղեկացնում է ESPN-ն:

«Ռենի» տնօրենների խորհուրդը նոր թեկնածու է փնտրում ակումբի նախագահի պաշտոնում և քննարկում է Արսեն Վենգերի հետ համագործակցելու հնարավորությունը: Նշվում է, որ 70-ամյա Վենգերը պատրաստ է ընդունել «Ռենի» առաջարկը:

«Ռենը» Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է՝ 40 միավորով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արսենալի» ղեկավարությունը ցանկանում է լոնդոնյան ակումբի կառավարման համակարգում բարձր պաշտոն առաջարկել Վենգերին:

Արսեն Վենգերն «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 1996-2018 թվականներին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։